5-րդ անգամ ՖԻՖԱ-ի նախագահ ընտրված Յոզեֆ Բլատերը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հայտարարությունը: Պլատինին հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Բլատերին խնդրել է հեռանալ պաշտոնից:

«Նրան ասացի, որ խնդրում եմ հեռանալ պաշտոնից, քանի որ կառույցի իմիջը դարձել է ավելի վատը, քան երբևէ»,- նշել է Պլատինին:

«Ներո՞ւմ եմ արդյոք Պլատինիին՝ հեռանալու կոչ անելու համար: Ես բոլորին ներում եմ, բայց ոչինչ չեմ մոռանում»,- շվեյցարական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Բլատերը:

Նշենք, ոչ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից առաջ սկանդալ տեղի ունեցավ. կառույցի մի քանի պաշտոնյա կաշառակերության համար ձերբակալվեց: Չնայած քննադատություններին՝ Բլատերը կրկին վերընտրվեց կառույցի նախագահի պաշտոնում: