Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Ռուսաստանի առաջնության վերջին տուրում «Ամկարի» դեմ խաղում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին և մասնակցել հանդիպման վերջնամասին: Խաղից հետո ֆուտբոլիստը նշել է.

«Սա բարդ մրցաշրջան էր մեզ համար, սակայն ուրախ եմ, որ խաղ վերադարձա: Հուսով եմ՝ ամեն ինչ կարգին կլինի: Շնորհակալ եմ Յակինին, որ ինձ 20 րոպե խաղաժամանակ տվեց: Նրան ասացի՝ շնորհակալություն ամեն ինչի համար»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Чемпионат-ը: