Բեռլինը Մոսկվայից բացատրություն է պահանջել երկրի քաղաքացիներին Ռուսաստանի «սև ցուցակում» ընդգրկելու վերաբերյալ, փոխանցում է EFE գործակալությունը:

 

 

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Բեռլինը «պնդում է այդ հարցում թափանցիկության վրա»: Գերմանիայի իշխանությունները պահանջում են նշել Ռուսաստան մի շարք գերմանացի պաշտոնյաների մուտքի արգելքի պատճառը:

 

 

Ռուսաստանի «սև ցուցակում», ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների համաձայն, ընդգրկվել են Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միությունից բունդեսթագի պատգամավոր Կառլ Գեորգ Վելմանը, Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության փոխնախագահ Միխաել Ֆուկսը, «կանաչներից» Եվրախորհրդարանի պատգամավորներ Ռեբեկա Հարմսը և Դանիել Կոն-Բենդիտը, ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Ուվե Կորզեպիուսը, Գերմանիայի պաշտպանության նախարարության քարտուղար Կատրին Զուդերը, Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միության անդամ Բերնդտ Պոսելտը և Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Կառլ Մյուլները: