Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի համար իրականացվող բոլոր աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության վրացական ծառայությանն ասել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն:

 

 

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի համար իրականացվող բոլոր աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը: Մենք պատրաստվում ենք այդ ճանապարհի բացմանը, որը կգործարկվի աշնանը»,- ասել է նա:

 

 

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը և Վրաստանն իրականացրել են ճանապարհի կառուցման հետ կապված բոլոր պարտավորությունները: