Ծեծի են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

 

Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում:

 

Ոստիկանությունից մեզ ասացին նաև, որ նրան հարվածողի անձը Կարապետ Մկրտչյանն է: Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել:

 

Նշենք, որ վերջերս մամուլի միջոցով Կարո Իսրայելյանը Սերժ Սարգսյանից խնդրել էր հանձնարարականներ տալ իրավապահներին՝ ապահովելու իր անվտանգությունը մինչև ընտրությունների ավարտը, քանի որ չէր բացառում հնարավոր ոտնձգությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հաշվի առնելով մրցակիցներից մեկի թիմի կողմից արմատավորված և Աբովյան քաղաքում առկա նախընտրական մթնոլորտը: