Հնդկաստանը հույս ունի Եվրասիական տնտեսական միության հետ արագորեն ավարտել բանակցությունները համապարփակ տնտեսական գործընկերության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուքերջին:

 

 

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որն ստեղծվել Է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա և գործում Է ընթացիկ տարվա հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ի անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը: Ավարտվում Է Ղրղզստանի միանալու գործընթացը:

 

 

«Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության հետ փոխգործակցությամբ»,-ասել Է Հնդկաստանի նախագահը բելառուսական ԲԵԼՏԱ պետական գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 1-ին: Ինչպես սպասվում Է, այս շաբաթ Մուքերջին առաջին պաշտոնական այցով կժամանի Բելառուս:

 

 

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ Հնդկաստանի համապարփակ տնտեսական գործընկերության շուրջ բանակցությունները լավ են ընթանում: «Մենք նախապես որոշել ենք համատեղ խմբի իրավասության ոլորտը, որը կպատրաստի նախագծին մասնակցելու նպատակահարմարության նախնական հիմնավորումը: Մենք մեր առջև հավակնոտ ժամկետներ ենք դրել ամբողջ գործընթացն ավարտելու համար»,-ասել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: