Իրանը պատրաստ է մինչև 100 հազար տոննա ծովամթերք մատակարարել Ռուսաստանին, ռուսական կողմի համաձայնության դեպքում լրացուցիչ համաձայնագրի կնքում չի պահանջվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի ձկնորսության և ձկնաբուծության «Շիլաթ» կազմակերպության տնօրեն Սեյեդ Հասան Սալեհին:

 

 

«Մենք մեծ հույսեր ունենք, որ այս տարի էլ ավելի շատ ծովամթերք կկարողանանք արտահանել ռուսական շուկա»,- ասել է Սալեհին՝ հավելելով, որ Իրանը տարեկան «ավելի քան 100 հազար տոննա ծովամթերք» է մատակարարում տարբեր երկրների:

 

 

«Մեզ համար այժմ առաջնային է դառնում ռուսական շուկան»,- ընդգծել է նա: