Քաղաքացի Գրիգոր Ա.-ն 2014 թվականի նոյեմբերի 12-ին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատնից գողություն է կատարվել: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշ խատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

 

Կատարվում է նախաքննություն: