Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 4-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Նախագահն ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխութ յուններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: