Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ իր թիմը նոր ֆուտբոլիստների կարիք չունի: Տուխելը նշել է, որ գոհ է իր տրամադրության տակ ունեցող ֆուտբոլիստների կազմից:

«Նոր ֆուտբոլիստների հետ կապված ոչ մի պահանջ չեմ ներկայացրել: Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք: Բնականաբար, ուշադրություն դարձնում ենք ուժեղ խաղացողների վրա, սակայն մենք հավասարակշռված թիմ ունենք՝ համապատասխան միջին տարիքին»,- Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը: