Հայկական կողմը դեմ է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հանդես գա որպես միջնորդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ այս դիրքորոշումը վերահաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով հարցին, որ ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը Հայաստանում փոխանցեց Ադրբեջանի ցանկությունը Մինսկի խմբի համանախագահների կազմն ընդլայնել ու դրանում ներգրավել Թուրքիային ու Գերմանիային, Շավարշ Քոչարյանը նշեց. «Դա միշտ էլ եղել է Ադրբեջանի երազանքը:

 

Այդ երկրի խնդիրը ոչ թե Գերմանիան է, իրական նպատակը Թուրքիան է, որը միանշանակ նույնական է Ադրբեջանին: Թվյալ պարագայում Գերմանիային առաջ են տանում մի նպատակի հասնելու համար, որ Թուրքիան լինի միջնորդ: Բնական է՝ հայկական կողմերը դրան դեմ են»: Շավարշ Քոչարյանը նաև հավելեց, որ ԵԱՀԿ նախագահը փոխանցում է Ադրբեջանի առաջարկը, բայց հայկական կողմն ունի իր դիրքորոշումը: