ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Իտալիա իր այցի ընթացքում, հնարավոր Է՝ կայցելի Վատիկան եւ հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այդ մասին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

 

«Նման հանդիպման հնարավորությունը քննարկվում Է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին:

 

 

Ավելի վաղ մամուլի քարտուղարը հայտնել Էր, որ Պուտինը պլանավորում Է այցով ժամանել Իտալիա, որի ընթացքում նախագահը Միլանում կայցելի «ԷՔՍՊՕ-2015» համաշխարհային ցուցահանդես: