ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 4-ին' ժամը 12.53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.04-ին, մարվել՝ 13.11-ին: Ամբողջությամբ այրվել է «Վոլկսվագեն» մակնիշի 34 ZT 928 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը: