Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ հետագայում ծառայությունը կարող է շարունակել Հայաստանում՝ միաժամանակ հայտնելով, որ առայժմ որևէ առաջարկ չի ստացել: Այս մասին գրում է Azatutyun.am-ը:

 

 

«Ես զինվորական մարդ եմ, հրաժարականը ո՞րն է, իմ պաշտոնը զինվորական պաշտոն է։ Որտեղ անհրաժեշտ եմ, ղեկավարս իմանալու է: Որևէ բան չի բացառվում զինվորականի կյանքում»,- ասաց նա։

 

 

Հարցին, թե ինչո՞ւ է քննարկվում նրան Հայաստան տեղափոխելու հարցը, պատասխանեց, թե վերլուծաբան չէ, չի կարող կռահել: Թե ով կփոխարինի իրեն տեղափոխվելու դեպքում, ասաց՝ թեկնածուներ շատ կան, բայց անուններ չնշեց:

 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում