Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել Է իր կառավարման ժամանակ Դոնբասի անջատման հարցի շուրջը հանրաքվեի անցկացման հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Դոնբասի անջատման հարցը սադրանք Է: Եվ ես որպես նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, որպես Սահմանադրության երաշխավոր, Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորն եմ: Ես երբեք թույլ չեմ տա Դոնբասի անջատման հարցի շուրջը հանրաքվեի անցկացում»,- հայտարարել Է Պորոշենկոն հունիսի 5-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում: Ըստ որում նա ընդունել Է Ուկրաինայի կազմում Դոնբասի կարգավիճակի շուրջը հանրաքվեի անցկացման հնարավորությունը:

 

 

«Ինչ վերաբերում Է տեղական ինքնակառավարման ռեժիմին: Եթե դա պահանջի սահմանադրական փոփոխություններ, կա համապատասխան սահմանադրական ընթացակարգ, որը ներառում Է նաև հանրաքվեն: Եվ այստեղ ես՝ որպես Սահմանադրության երաշխավոր, կապահովեմ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, որպեսզի բոլոր ուկրաինացիները հնարավորություն ունենան արտահայտվելու, թե իրենք ինչպես են տեսնում Դոնբասի ապագան: Բայց, ընդգծեմ՝ պարտադիր Ուկրաինայի կազմում»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: