«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.





Ողբերգական ելքով վթար՝ Վանաձորում. վարորդը տեղում մահացել է


Հունիսի 5-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա» մակնիշի 31 OP 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոճանապարհի եզրաքարերին և հայտնվել կանաչապատ գոտում. վարորդ՝ 1964 թ. ծնված Հ. Մ.-ը ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

 

Մինչ-հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազ բալոնի փականը:

 

 

***

 

«Ճոյտ»-ի որդին հիվանդանոց է վերադարձել



 

ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանի որդին, ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ, շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ում:

 

 

Արմեն Հակոբյանը դուրս էր եկել հիվանդանոցից' մասնակցելու պայթյունի հետևանքով մահացած հորեղբոր հուղարկավորությանը: Նրա վիճակն այժմ բավարար է:

 

 

 

Օրերս Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում, լիցքավորման սարքից պայթյուն էր տեղի ունեցել: Հիվանդանոց էին տեղափոխվել երեք քաղաքացի' գազալցակայանի տիրոջ՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբայրը, որդին և աշխատակիցը:

 

 

Դժբախտ պատահարից հետո բժիշկներին չէր հաջողվել փրկել Հակոբ Հակոբյանի եղբոր' Արմեն Րաֆֆիկի Հակոբյանի կյանքը, ով ստացել էր 85 տոկոս այրվածք՝ շնչուղիների վնասմամբ:

 

 

 

26-ամյա պարուհու են բռնաբարել

 

Երևանի հյուրանոցներից մեկում 26-ամյա պարուհու են բռնաբարել: ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ վերջինիս ծանոթը նրան տարել է հյուրանոց և այնտեղ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել: Աղջիկը երգի և պարի պետական անսամբլի պարուհիներից է:

 

Գործով զբաղվում է քննչական կոմիտեն: