Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Պետրոսյանցը: Մարզչական շտաբում ընդգրկվել են Տիգրան Առաքելյանը և դարպասապահների մարզիչ' Գոռ Եդիգարովը: Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը մարզումներ է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, որոնց ընթացքում թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում: Հունիսի 6-ին, ժամը 17:00-ին Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը կհանդիպի «Բանանց-98» թիմի հետ, իսկ հունիսի 10-ին, ժամը 10:00-ին՝ «Փյունիկ-98» թիմի հետ: