Եգիպտոսի դատարանը չեղյալ է համարել այս տարվա փետրվարի 28-ին ընդունված որոշումն առ այն, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համարվում է ահաբեկչական խմբավորում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն: Եգիպտական իշխանությունները պաղեստինյան խմբավորմանը մեղադրում են ջիհադականներին աջակցություն ցուցաբերելու մեջ, որոնք հարձակումներ են գործում Սինա թերակղզում, Գազայի հատվածի սահմանին: ՀԱՄԱՍ-ը, որի հսկողության տակ է գտնվում Գազան, հանդիսանում է «Մուսուլման եղբայրներ» եգիպտական շարժման մասնաճյուղը, որը ժամանակին Եգիպտոսում ընկալվում էր որպես ահաբեկչական շարժում: ՀԱՄԱՍ-ի անդամները Եգիպտոսում ենթարկվում էին հետապնդումների սկսած 2013թ-ից: