ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնը մայիսի 6-ին առավոտյան ժամը 9:15-ին, Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել Վահան գյուղի բնակիչներ: Առողջապահության նախա րարության տեղեկացմամբ՝ հոսպիտալացված անձինք կերել են թութ՝ գնված երեկ միևնույն մարդուց:

 

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են Վահան գյուղ և տեղում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հավաքել պահանջվող տեղեկությունները, շրջայց կատարել, նաև՝ բնակիչների մոտ հայտնաբերված թութն ուղարկել լաբորատոր փորձաքննության:

 

 

Ծառայության մասնագետները շարունակում են աշխատանքները տեղում: