armsport.am  «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել հաղթական գոլի հեղինակ դարձած Լուիս Սուարեսի մասին:

«Երբ մենք մտածում էին Սուարեսին հրավիրելու մասին, տեղյակ էինք նրա ուժեղ կողմերի մասին, բայց, իհարկե, որոշակի կասկածներ էլ ունեինք: Չգիտեինք, որքան արագ նա կմերվի թիմին, կհարմարվի նոր խաղային փիլիսոփայությանը: Այժմ նրա խաղն ու վիճակագրությունը խոսում են այն մասին, որ Լուիսը մեր լավագույն տրանսֆերներից մեկն է:

Մենք նրա համար մեծ գումար ենք վճարել, բայց նա տիտղոսներ նվաճելու քաղց ցուցաբերեց»,- ասել է աստուրիացի մասնագետը: