Հունիսի 7-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում' ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում'միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

 

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ԿԸՀ-ից,  Արտաշատում առաջադրված քաղաքապետի միակ թեկնածու, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն, ըստ ԿԸՀ նախնական տվյալների ստացել է ընտրողների 10 401 ձայն:

 

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 18

 

Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը 20 995

 

Ընտրողների ընդհանուր թիվը 21 013

 

Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 10 401

 

ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 21 350
ելունդների համարները 1 - 21350

 

ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 10 965

 

Անվավեր քվեաթերթիկների թիվը 253