Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները սահմանն անօրինական հատելու և հրազեն և սառը զենք տեղափոխելու համար ձերբակալել են Հայաստանի քաղաքացի' 1988թ. ծնված Ալիկ Բ.-ին, տեղեկացնում է sputnik-georgia.ru-ն:

 

 

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը, սահմանային անցակետը և մաքսային հսկողությունը շրջանցելով, հատել է Վրաստանի պետական սահմանը և անօրինական ճանապարհով Հայաստանից Վրաստան բերել հրազեն և սառը զենք»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: