Հունիսի 10-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ "ԲՄՎ" մակնիշի 30OS807 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնվ. 1990թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել սյանը և բռնկվել:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.21-ին, մարվել՝ 08.23-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: