«Շատ բացասական եմ վերաբերվում և հասկանում եմ, որ սա մի միջոցառում է, որը կոչված է ընդամենը սպասարկել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի անձնական PR շահերը»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությանն, ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

«Այս միջոցառումը նաև հակահայկական քարոզչություն ունի: Նման միջոցառման մասնակցելն անհեթեթություն է: Հայկական պատվիրակությունն իրավունք չուներ լինել Բաքվում և իր մասնակցությամբ արժևորեր Ադրբեջանի կազմակերպած՝ դեռևս բավականին կասկածելի հեղինակությամբ այդ միջոցառումը»,- ասաց Շահնազարյանը և ընդգծեց, որ ի տարբերություն հայկական պատվիրակության՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը և Արևմուտքը հիմնականում հրաժարվում են և քաղաքական գնահատական են տալիս: 

 

Հիշեցնենք նաև, որ հայկական 6 հոգուց բաղկացած խումբն արդեն Բաքվում է: