Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը մասնակցում է Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջարանում անցկացվող օփենին:

Մրցաշարի երեք տուրից հետո շախմատիստը վաստակել է 3 միավոր և Վիտալի Բերնադսկիի հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն առաջատարներից հետ է մնում կես միավորո: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Բուլղարիայում անցկացվող մրցաշարը մեկնարկել է հունիսի 8-ին և կեզրափակվի հունիսի 16-ին: