Հունիսի 11-ին' ժամը 17.21-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը' Աղավնաձոր գյուղի բնակիչ, 1970 թ. ծնված Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

 

 

Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: