Երեկ երևանյան գինետներից մեկի հարևանությամբ, ժամը 1:30-2:00 սահմաններում թեժ ծեծկռտուք է եղել, որին մասնակցություն են ունեցել նաև դերասան Արման Նշանյանը և նրա ընկերները (այդ թվում՝ աղջիկներ):

 

Այս ծեծկռտուքի ականատեսներից մեկը Asekose.am-ի թղթակցին հայտնեց, որ երեկ երեկոյան՝ 10:30-ից մինչև 1:30 տվյալ գինետնից անդադար բղավոցներ և ծիծաղի ձայներ են լսվել, որից հետո հարևանությամբ գտնվող բակի տղաները, հավանաբար, չդիմանալով այդ աղմուկին՝ գնացել և նկատողություն են արել Արման Նշանյանին և նրա ընկերախմբին:

 

Ականատեսի խոսքով՝ Արման Նշանյանն ամբողջ փողոցով բղավում էր. «Արման Նշանյանը ՀՀ վաստակավոր արտիստ է»: Բակի տղաների նկատողությունից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը. ավելի ուշ ժամանել է ոստիկանությունը, սակայն ծեծկռտուքի մասնակիցներից շատերը հասցրել էին փախչել դեպքի վայրից:

 

Ըստ ականատեսի՝ դերասան Արման Նշանյանին և լրագրող ներկայացած նրա ընկերուհուն մոտ 30 րոպե չէին կարողանում հանգստացնել և ոստիկանական մեքենա նստեցնել, ինչը հաջողվել է միայն 6-7 ոստիկանների ջանքերի շնորհիվ:

 

Նշենք նաև, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին, որ դեպքի մասին ահազանգ ստացել են, ներկայումս էլ հետաքննություն է տարվում:

 

Այլ մանրամասներ ստանալ չհաջողվեց: