Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ գտնվող Բագրատունյաց 13,14,15 հասցեների մոտ կրկին հավաքվում են մարմնավաճառներ: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին շենքերի մի խումբ բնակիչներ: «»

 

Մարմնավաճառները խաթարել են շրջակա բնակչության անդորրը: Բնակիչների խոսքով՝ ամբողջ օրը բակում հայհոյախառն խոսակցություններ են, բարձր ձայներ, ավտոմեքենաների բարձր երաժշտություն, իսկ երբ նրանց փորձում են սաստել շենքի բնակիչները, նույնիսկ կանայք, մարմնավաճառները սկսում են հայհոյել վերջիններիս:

 

Բնակիչները նշեցին, որ մարմնավաճառներին չեն կարողանում «լռեցնել» նաև տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները:


ԼՈՒՐԵՐ.com-ը խնդրի վերաբերյալ զրուցեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ:

 

Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում ստուգայցեր է անցկացնում: Մալխասյանը նշեց, որ ինքը հարցի վերաբերյալ կզգուշացնի ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ԼՈՒՐԵՐ.com-ն անդրադարձել էր բնակիչների խնդրին, ինչը մեր հրապարակումից հետո կարգավորվեց: