Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացրել են բանակցություններ, նրանց զրույցն անցել է փակ ռեժիմով: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Նախագահները միայն տպավորություններ են փոխանակել նախօրեին Եվրոպական խաղերի բացման արարողության վերաբերյալ, որին երկուսն էլ ներկա են եղել: Մասնավորապես, Էրդողանը նշել է, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդներից ոչ մեկը արարողությանը չի մասնակցել:

 

«Թուրքիան՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու, ներկայացրել է ողջ Եվրամիությունը»,- ի պատասխան՝ ասել է Պուտինը:

 

Պուտինն ու Էրդողանը հաջողություն են մաղթել իրենց երկրների և Եվրոպական խաղերն ընդունող Ադրբեջանի թիմերին: