Հանրապետության տարածքում' հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին հյուսիսային շրջաններում, 16-18-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում' կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:

 

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

 

 

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

 

 

Երևանում' հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին,18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: 16-17-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: