Ռուսական «Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է, որ վերջերս հայտնաբերել և վնասազերծել է ընկերության ցանցի վրա լավ պլանավորված հարձակումը, հայտնում է oszone.net-ը:

 

 

Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է որևէ երկրի կառավարության կողմից կամ աջակցությամբ: Դատելով տվյալների տեսակից, որոնց վրա ուղղված է եղել հարձակումը, այն կրել է լրտեսություն իրականացնելու բնույթ:

 

 

Հարձակման նպատակը կապ չի ունեցել ընկերության հաճախորդների և նրանց տվյալների հետ: Փոխարենը՝ հարձակվողները հետաքրքրված են եղել ընկերության հետազոտությունների և ծրագրային զարգացման բաժնով, այնպես որ ծրագիրը և ծառայությունները չեն վնասվել:

 

 

Նշվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել է ժամանակակից Duqu 2.0 ծրագիրը, որը սովորաբար թաքնվում է օպերատիվ հիշողության մեջ: Հենց այդ ծրագրի օգտագործումը ստիպել է լաբորատորիայի աշխատակիցներին ենթադրել, որ Duqu-ի զարգացման համար ներդրվել են միլիոնավար դոլարներ: