Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Թբիլիսիում ուժեղ ջրհեղեղի հետևանքով, զոհվել է 11 մարդ: Կան նաև անհայտ կորածներ:

 

Տասնյակ մարդիկ դիմել են բժիշկների օգնությանը: Հեղեղվել են փողոցներն ու տները: Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ քաղաքի կենդանաբանական այգուց դուրս են պրծել ավելի քան տասնյակ գիշատիչներ:

 

Թբիլիսիին հասցրած վնասը ենթադրաբար մի քանի տասնյակ մլն լարի է կազմում (2.2 լարին հավասար է 1 դոլարին): Այս մասին հաղորդում է ria.ru-ն' վկայակոչելով կառավարությանն առընթեր գործող Անվտանգության խորհրդի և ճգնաժամերի կառավարման ծառայության ղեկավար Մինդիա Ջանելիձեին: