Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները՝ Միհրան Հարությունյանը, Ռոման Ամոյանը, Մաքսիմ Մանուկյանը և Կարապետ Չալյանը, Երևան կվերադառնան վաղը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրուցում հայտնեցին Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Հայ մարզիկներն այսօր կմեկնեն Թբիլիսի, որտեղից էլ վաղը կգան Հայաստան:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը դարձավ Բաքվում ընթացող խաղերի արծաթե մեդալակիր: