Հունիսի 15-ին Լոս Անջելեսում 98 տարեկանում մահացել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, գրում է Bloomberg-ը: Մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

 

Քըրքորյանն ամերիկահայ միլիարդատեր էր, գործարար, բարերար. «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրենը։

 

 

Ամերիկյան հեղինակավոր Forbes-ի համաձայն, 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր $15 միլլիարդի:

 

 

2004-ին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար միլիարդատիրոջը Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում է շնորհվել՝ Հայաստանի ազգային հերոս։