Բաքվում ընթացող Եվրոպական Առաջին ամառային խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 57 կգ քաշայինների պայքարում մեդալի համար գոտեմարտի հնարավորությունից զրկվեց նաև Գարիկ Բարսեղյանը:

Հայ մարզիկը՝ հաղթելով Վլադիմիր Դուբովին, քառորդ եզրափակչում պարտվել էր Յաշար Ալիևին, և եթե ադրբեջանցին դուրս գար եզրափակիչ՝ Բարսեղյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանար: Ադրբեջանի մարզիկը, սակայն, պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին: