ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ոչ ոք չի ցանկանում վերադառնալ «սառը պատերազմի» վիճակի. փոխանցում է «Ուկրինֆորմը»:

 

Այս մասին պետքարտուղարն ասել է՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը մի քանի տասնյակ նոր միջմայրցամաքային հրթիռներ սպառազինության կազմ ներառելու վերաբերյալ:

 

Քերիի խոսքով՝ դա հակասում է Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագրի ոգուն:

 

«Ոչ ոք չի ցանկանում հետքայլ տեսնել, և ես կարծում եմ՝ ոչ ոք չի ցանկանում վերադառնալ «սառը պատերազմի» վիճակի»,- հավելել է նա' անհանգստություն արտահայտելով հետևանքների վերաբերյալ: