ՀՀ կառավարությունը ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի խաղացող Ռուսլան Կորյանին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից: Մեկ այլ որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2017թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամներ Դանիել Օզբիլիզին և Գաել Անտոնյանին: