ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 18-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Արզնի գյուղի «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը. անհրա ժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 16-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի AY952YA պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա., Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ծնվ.1957թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորակը (մոտ 20 մ) և շրջվել:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ Բ. Ս.-ն (ծնվ.1988թ.), Մ. Ղ.-ն (ծնվ.1987թ.), Հ. Հ.-ն (ծնվ.1987թ.), և Հ. Մ.-ն (ծնվ.1987 թ.) տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: