Հայկական երիտասարդական ասոցիացիան ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզը», երիտասարդները շեշտել են, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել մարդու իրավունքներն ու բռնանում ազատ խոսքի իրավունքին:

 

 

«Մենք լուռ չենք նստելու և հետևեք, թե ինչպես է Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայանում իբրև դեմոկրատական արժեքներ կրող պետություն: Հաշվի առնելով, որ Բաքուն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Եվրոպական խաղերի անցկացման կապակցությամբ, մենք որոշեցինք, որ սա լավ միջոց է աշխարհին ներկայացնելու, թե որքան կոռումպացված է Ադրբեջանի կառավարությունը»,- հայտարարել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Գև Իսկաջյանը: