Հայ մարզիկները շարունակում են իրենց ելույթները Բաքվում ընթացող եվրոպական խաղերում:

Այսօր մեր մարզիկներից կպայքարեն երեք սամբիստները:

57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը քիչ առաջ ուժերը չափեց ռուսաստանցի Այմերգեն Ատկունովի հետ:

Քառորդ եզրափակչի դիմակայությունը ավարտվեց Հայաստանի ներկայացուցչի պարտությամբ:

Քիչ հետո պայքարի դուրս կգան նաև Աշոտ Դանիելյանը և Սոսե Բալասանյանը: