Եվրոպական խաղերում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ մարզիկներից պայքարի մեջ մտան երեք սամբիստներ:

Բացի Աշոտ Դանիելյանից, երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն ստացավ նաև 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, քանի որ քառորդ եզրափակչում նրան հաղթած ռուսաստանցի մարզիկը հասավ եզրափակիչ:

Դանիելյանի և Կիրակոսյանի՝ երրորդ տեղի համար պայքարը տեղի կունենա երեկոյան: