Ազատության հրապարակն արդեն մարդաշատ է: Քաղաքացիները հավաքվել են իրականացնելու բողոքի երթ դեպի Բաղրամյան 26:

 

 

Սակայն, ինչպես հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, Երևանի փոխոստիկանապետ՝ Վալերի Օսիպյանը, մոտեցավ ակտիվիստներին և հորդորեց զերծ մնալ երթը կազմակերպելուց, քանի որ այն կրում է անօրինական բնույթ:

 

 

Հիշեցնենք որ, հունիսի 19-ից Ազատության հրապարակում սկսվեց եռօրյա նստացույց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Որոշմանը դեմ դուրս եկած քաղաքացիները նախատեսում են այսօր՝ ժամը 19:00-ին շարժվել Բաղրամյան 26 և հենց նախագահական նստավայրի մոտ իրենց պահանջը ներկայացնել: