Ինչպես տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ըհարյուրավոր քաղաքացիներ նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայի կենտրոնում:

 

 

Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է: Ակտիվիստները «բանավիճում են»` մնալ Բաղրամյան պողոտայում, թե գնալ Ազատության հրապարակ:

 

 

Երկար «բանավեճից» հետո, ակտիվիստները նշեցին, որ ամեն անգամ իրենք մեղադրել են քաղաքական ուժերին, որ վճռական պահերից նահանջ քայլ են կատարել, և այժմ չեն ցանկանում կրկնել նրանց սխալը:

 

 

Նրանք որոշեցին մնալ Բաղրամյան պողոտայում:

 

 

Ոստիկանությունը կրկին հայտարարեց, որ ակտիվիստների գործողություններն անօրինական են: