ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը և Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը համատեղ աշխատել են հակավիրուսների չեզոքացման ծրագրի վրա, մասնավորապես' Կասպերսկու հակավիրուսի' հետևելու համար օգտատերերի գործողություններին և ներթափանցելու աշխատանքային ցանցեր: Այս մասին հայտնում է Intercept պորտալը' հղում անելով փաստաթղթերին, որոնք գաղտնազերծել է ԿՀՎ և ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

 

 

Բրիտանական կառավարական կապի կենտրոնը «Կասպերսկու լաբորատորիա» ծրագիրը համարել է խոչընդոտ իր աշխատանքի համար, այդ իսկ պատճառով միջոցներ է փնտրել չեզոքացնելու այն:

 

 

Պորտալըը նշում է, որ դա մասամբ հաջողվել է:

 

 

 

Խոցելի տեղերի ի հայտ բերման համար կիրառվել է, այսպես կոչված, հակադարձ մշակման ծրագրային ապահովում, որը համարվում է հեղինակային իրավունքի խախտում: