Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը մեկնաբանել է Երևանում տեղի ունեցող իրադարձությունները:

 

LifeNews-ի փոխանցմամբ՝ Կոսաչևը հայտարարել է, որ հարյուրավոր օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպություններ աշխատում են Հայաստանում: Նրանց մեծ մասը փորձում է ազդել հասարակական կարծիքի վրա և բնակչությանը դրդում է արևմտամետ ընտրությանը:

 

«Հայաստանին դրդում են Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի, Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև ընտրություն կատարելուն: Մենք գիտենք, թե ինչպես է այս ընտրությունը պառակտել Ուկրաինան և շարունակում է նույն գործողությունը: Դա անարդար և անհարիր քաղաքական խաղ է: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և արձագանքում՝ կախված զարգացումներից»,- ասել է Կոսաչևը: