Երեկ Հայաստանի տարբեր քաղաքաներում բողոքի ակցիաներ էին անցկացվում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

 

Բողոքի ակցիա է իրականացվել նաև Աշտարակ քաղաքում, ինչից հետո ակտիվիստներ Հայկ Հակոբյանը և Տիրայր Գյորջանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:


ԼՈւՐԵՐ.com-ին հաջողվեց պարզել, որ կարճ ժամանակ հետո քաղաքացիներն ազատ են արձակվել: