Կուր գետի ողջ հունով, այդ թվումч Ադրբեջանի տարածքով փնտրում են Թբիլիսիի հեղեղման հետևանքով անհետ կորածներին, հայտնում է contact.az-ը:

 

 

Վերջին տվյալներով' հունիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած հեղեղման հետևանքով Թբիլիսիում մահացել է 19 մարդ: Երեքն անհետ կորած են համարվում:

 

 

«Աշխատանքները շարունակվում են ինչպես Թբիլիսիում, այդպես էլ Արևելյան Վրաստանում: Մենք պաշտոնապես դիմել ենք Ադրբեջանին, քանի որ հավանականություն կա, որ զոհերին գետը քշած կլինի: Նաև չի բացառվում, որ անհետ կորածներն Ադրբեջանի տարածքում են: Մենք պաշտոնապես դիմել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին: Նրանք մեզ օգնում են, որ զոհեր հայտնաբերելու դեպքում անհապաղ հաղորդեն մեզ»,-ասել է ՆԳՆ պաշտոնյա Զվիադ Կացաշվիլին: