Մադրիդի «Ռեալը» պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերային իրավունքը վաճառելու համար ցանկանում է ստանալ 90 միլիոն եվրո. տեղեկացնում է AS-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 29-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 70 մլն եվրո: Նշվում է, որ մադրիդյան թիմի տրանսֆերային նպատակ Դավիդ Դե Խեայի ձեռքբերման գործընթացը չի ընդգրկվի Ռամոսի հետ բանակցություններում և իրականացվում է առանձին:

Նշենք, որ մանչեսթերյան թիմը պատրաստ է Ռամոսին առաջարկել 5 տարվա պայմանագիր: