Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու վերաբերյալ հայտարարությանը: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Չափազանց լավ լուր:

 

 

Տեսնես Գլխավոր դատախազի «տղամարդավարի խոստման» թեմայով ամիսներ շարունակ դատարկախոսող «շալվար հագնողները» տղամարդկություն կունենա՞ն դրանք փոխարինելու կանացի կիսաշրջազգեստներով:

 

 

Ինչպես տեղեկացրել էր ԼՈւՐԵՐ.com-ը Սերժ Սարգսյանը ՀՀ և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննությանը:

 

 

Օգտվելով առիթից՝ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վար ույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:

 

 

Միևնույն ժամանակ, Նախագահը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան հանդիսանում է մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ: