Այսօր «Յուքոմ» ընկերության գրասենյակում տեղի ունեցավ «Հանձնիր արյուն, նվիրիր կյանք» ծրագրի ամփոփումը: ԼՈՒՐԵՐ.com թղթակցի փոխանցմամբ՝ ասուլիսին մասնակցում էին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, ռադիո «Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը և հաղորդավար Եգոր Գլումովը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը և «Բի 2» ռուսական ռոք խմբի տնօրեն Իգոր Դանիլկինը:

 

Ասուլիսի սկզբում Եգոր Գլումովը նախ նշեց, որ հաղթելու ենք, ապա կատակեց՝ եկեք անջատենք լույսերը:

 

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Գլումովը շնորհակալություն հայտնեց Ucom-ին, որ բոլոր crazy գաղափարների ժամանակ իրենց կողքին է:

 

Եգոր Գլումովը նշեց, որ տեղյակ լինելով, որ երկրում կան շատ երեխաներ, ովքեր քաղցկեղով հիվանդ են, և կա արյան մեծ դեֆիցիտ, ու միաժամանակ չի ստացվում ժողովրդին հորդորել, որ արյուն հանձնեն՝ առաջացավ գաղափարը. «Հանձնիր արյուն, փրկիր կյանք, ստացիր «Բի 2» ռուսական ռոք խմբի համերգի անվճար տոմս:

 

«Մենք այնքան հզոր ենք, որ կարող ենք արյուն հանձնել և մեկ կամ մի քանի բալիկի կյանք փրկել: Այս ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Արյուն հանձնելը ոչ թե լավ գործ է, այլ պարտադիր պայման»,- ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

 

Ռադիո «Վանի» տնօրենը նշեց. «Արյունն ամենաքիչ բաներից է, որ ոչ կարելի է գնել, ոչ էլ՝ վաճառել: Արյան պակասը ինքներս պետք է լրացնենք: Արյուն հանձնելիս ինքնազգացողությունդ փոխվում է, երբ հասկանում ես, որ օգնում ես ինչ-որ մեկին: Բոլորին հորդորում եմ արյուն հանձնել ու օգնել մյուսներին»:

 

Ըստ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի՝ սա իր տեսակի և բովանդակության մեջ աննախադեպ ակցիա էր.

 

«Ակցիայի շրջանակներում արյուն հանձնելու համար իրենց դիմել է շուրջ 350 մարդ, բայց միայն 192 դոնորից են կարողացել վերցնել արյան բաղադրամասեր: Հայաստանում կա շուրջ 2000 տարբ